ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ադրբեջանի բնակիչները հանրահավաքի դուրս եկան` ի պաշտպանություն դատապարտված բլոգերի

Ադրբեջանի բնակիչները հանրահավաքի դուրս եկան` ի պաշտպանություն դատապարտված բլոգերի
21.01.2019 | 13:55

Հունվարի 19-ին Բաքվում իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաք կազմակերպվեց` հաջակցություն բանտում հացադուլ հայտարարած բլոգեր Մեհման Հուսեյնովի: Հանրահավաքի կազմակերպիչը դեմոկրատական ուժերի Ազգային խորհուրդ ընդդիմադիր շարժումն էր: Ցուցարարները կոչ էին անում ազատ արձակել Մեհման Հուսեյնովին ու մյուս քաղբանտարկյալներին` հաղորդում է haqqin.az-ը: Հանրահավաքին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, նրանց էին միացել ընդդիմադիր քաղաքական գործիչները: Հանրահավաքից առաջ ոստիկանությունը ձերբակալել էր որոշ ակտիվիստների, շատերի վրա փորձել էր ճնշում գործադրել: 26-ամյա Մեհման Հուսեյնովը հայտնի է Ադրբեջանի իշխանություններին քննադատող հրապարակումներով: 2017-ի մարտին նա 2 տարվա ազատազրկման դատապարտվեց զրպարտության մեղադրանքով, որովհետև պատմել էր, որ ոստիկանությունում իրեն ծեծել են: Ժամկետի ավարտից 2 ամիս առաջ բլոգերի դեմ ևս մեկ քրեական գործ հարուցվեց` իբր նա ծեծել է բանտապանին: Հույսեյնովին ազատ արձակելու կոչ են արել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԱՄՆ կոնգրեսմենները, միջազգային իրավապաշտպան Amnesty International և ՙԼրագրողներ առանց սահմանի՚ կազմակերպությունները: Հուսեյնովի հետ համերաշխությունը արտահայտելու համար հացադուլ են հայտարարել Ադրբեջանի այլ քաղբանտարկյալներ:
RFI


Հ.Գ. Իշխանությունները թույլատրել էին հանրահավաքը, բայց մասնակիցների թիվը չափազանց շատ ստացվեց ու ոստիկանությունը կորցրեց վերահսկողությունը, եղան բախումներ ու նոր ձերբակալվածներ, բայց այդ մասին երդվյալ լռություն է:
Հունվարի 20-ին Trend-az-ը բազում լեզուներով, այդ թվում հայերեն, աշխարհին հաղորդեց. ՙԲլոգերի գործը չափազանցված է եւ օգտագործվում է Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին մեկնաբանելով արհեստականորեն ստեղծված խնդիրը բլոգեր Մեհմանի շուրջ Հենրինսովը, Trend- ը հաղորդում է հունվարի 20-ին:
Գուրբանլին, անդրադառնալով Եվրախորհրդարանի վերջին բանաձեւին, նշեց, որ քննարկումներին մասնակցել են ընդամենը 751 անդամից 30-ը:
«Երբ դուք դիտում եք ելույթները, տեսնում եք, որ այդ մարդիկ չեն կարող նույնիսկ կարդալ այն, ինչ գրել է: Հավանաբար, տեքստը տրվել է նրանց ելույթից 10 րոպե առաջ: Այս մարդիկ տեղյակ չեն այն հարցի մասին, որը կրկին ցույց է տալիս, որ բոլորը դա կեղծված է, դա չի ազդում Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը Եվրախորհրդարանի առջեւ պարտավորություններ չունի, մենք Եվրախորհրդարանի անդամ չենք », - ասաց նա:
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ Եվրոպական խորհրդարանը ընդունել է հարյուրավոր որոշումներ, որոնք երկակի ստանդարտների դրսեւորում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ այլ երկրների նկատմամբ:


«Եթե Եվրախորհրդարանը խնդիր է փնտրում, ապա խնդիրն ինքնանպատակ է, նրանք պետք է ուշադրություն դարձնեն եվրոպական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ մարդու իրավունքները դեռեւս ոտնահարվում են», - ավելացրեց նա:
Հավելեմ` մտքի սխալների համար պատասխանատու են կայքի հայերեն թարգմանիչները: Ու մինչ Ադրբեջանի առաջին փոխնախագահը Փարիզ է մեկնել շոփինգի ու հանդիպում է նաև նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, նրա նախագահ ամուսինը չգիտի` մեկնի՞ Դավոս, թե՞ ոչ` երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: Իլհամ Ալիևի իշխանությունը մեկ արտոնված հանրահավաքով սասանել հնարավոր չէ, բայց Ադրբեջանի նախագահը լավ գիտի, որ տարածաշրջանում փոփոխություններ են լինում, հաճախ` անսպասելի: Ցիկլ է փոխվում ու պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձի: Մեզ համար այդ անակնկալները կարող են շատ վտանգավոր լինել, որովհետև հայտնի չէ` ով իշխանության կգա Ադրբեջանում, եթե Ալիև-Փաշաևների կլանը հաջողվի հեռացնել իշխանությունից: Տասնամյակների հայատյացության քարոզչությունն ու ռազմատենչ քաղաքականությունը ազգայնականների ու արմատական իսլամիստների իշխանության գալու դեպքում վերջ կդնի բանակցություններին` որքան էլ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն խելամտության կոչեր անեն: Մերձավոր Արրելքում լարված իրավիճակի ու հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների ոչ միանշանակության համապատկերում դժվար է ասել` ի՞նչ կանի Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի համար: Կամ` ի՞նչ կանի ԱՄՆ-ը, որին մեղադրում են ամբողջ աշխարհում պարբերաբար կատարվող իշխանափոխությունների մեջ, նույնիսկ այն պետություններում, որտեղ ԱՄՆ-ը իր շահերի պաշտպանության կարիք չի տեսնում: Թրամփը անկանխատեսելի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ